Pastinfo.am-ը գրում է.

Ես 2012թ-ից դուրս եկա քաղաքականությունից, բայց ես ստիպված էի վերադառնալ քաղաքականություն, որովհետև ես այս ջրի, հողի պտուղն եմ: Ծնված, մեծացած, հայրենասեր, քյավառցի Տիգրան Արզաքանցյանն եմ: Այս մասին «Այլանս» կուսակցություն համագումարի ժամանակ հայտարարեց գործարար Տիգրան Արզաքանցյանը.

«Շատերը իմ քյավառցու բարբառը, բառակապակցությունը տարբեր հանաքների են վերածում, որ գրագետ չեմ խոսում: Ես հայոց լեզուն այն ձևի չեմ տիրապետում, ոնց որ այսօր գեղեցիկ խոսք ասողները, գեղեցիկ ճառ կարդացողները, գեղեցիկ ձևով մեր երկիրը ոնց են հանձնում թուրքին:

Շատ կարևոր է գեղեցիկ խոսելը, եթե մեր ժողովրդին դա պետք է, արեք հաղթեն մեր թշնամուն, մեր առջև դրված կարևորագույն խնդիրները, ես պետք է հայոց լեզուն փայլուն կհանձնեմ: Քյավառի լեզուն էլ իմ մայր լեզուն է, որով ես հպարտ եմ խոսում»,-ասաց Տիգրան Արզաքանցյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել