Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի դրան:

«Ես պատրաստ եմ հանդիպել և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես` նույնպես: Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով`Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Այսպիսով, ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է»,-այդ մասին Ալիևը հայտնել է իսպանական EFE լրատվական գործակալությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել