Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լիտվայի դեսպանատնից:
«Առաջին անգամ Moderna պատվաստանյութը հասնում է Հայաստան, և առաջին անգամ է Լիտվան նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութը: Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



