Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գովազդային պաստառներից մեկի վրա պատկերված է Մերկելի հայտնի ժեստը (մատների ծայրերով միմյանց միացված ձեռքերը), որը շեղանկյան են նմանեցնում: Իսկ կողքի պաստտառին պատկերված է ներքնակի լուսանկարը և գրություն. «Ողջույն, մայրիկ: 16 տարվա ծանր աշխատանք. այժմ դու մի քիչ հանգստի ես արժանի»:
Գովազդը տեղադրված է Բեռլինի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են կայացել, որոնց արդյունքում հաղթող է ճանաչվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ առաջ անցնելով իշխող դաշինքից: 16 տարի կանցլերի պաշտոնը զբաղեցրած Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



