Ըստ տարածվող լուրերի նիկոլը Վրաստանում գտնվելիս ցանկություն է հայտնել հանդիպել թուրքիայի նախագահի հետ։ Վերջինս էլ ըստ ամենայնի սա ևս դրական է համարել։ Ավելին, ըստ նույն աղբյուրների, նիկոլը այցի ընթացքում շուրջ 3 ժամով անհայտացել էր և կարելի է ենթադրել, որ հենց թուրքերի հետ էր ինչ որ բաներ բանակցում։
Հասկանում եք չէ՞, որ նման հանդիպումը 3 տարի առաջ լրիվ այլ բնույթ կկրեր, քանզի Արցախը մերն էր, ադրբեջանն էլ մխրճված չէր Հայաստանի տարածքներր մեջ։ Այդ ժամանակ առանց նախապայմանների հանդիպումը կարող էր իրոք դրական զարգացումներ ունենալ։
Իսկ այսօր ցանկացած նմանատիպ քայլ ուղված է միմիայն մեկ նպատակի` ամրագրել ՀՀ-ի ամբողջական կապիտուլյացիան։ Ավելին, նիկոլի ձեռքով փակվելու է նաև ցեղասպանության ճանաչմանը ուղղված քայլերի էջը։
Մենք պարտվում ենք բոլոր ասպարեզներում։
Ու հա, այն բոլոր մարդկանց, որոնք կարծում են թե ավելի լավ են ապրելու թուրքիայի հետ սահմանների բացման արդյունքում, ասեմ հետևյալը. դուք ճիշտ եք, այո` ճիշտ եք։ Դուք ավելի լավ եք ապրելու, ուղղակի թուրքի տակ եք ապրելու, թուրքի տանը սպասարկող եք աշխատելու, թուրքի հետևից զիբիլ հավաքողն եք լինելու։
Այ սա է ձեր ապագան։
Ինչու՞ է ստեղծվում տպավորություն, որ ժողովուրդը համակերպվել է այդ ապագային։ Շատ պարզ, որոհետև ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում։
Կորոնավիրուսը իրականում ոչ թե մեզ ոչնչացնող վիրուս է, այլ փրկող։ Եթե այն չլիներ, Հայաստանն արդեն դատարկ կլիներ...
Կյանքումս չեմ ցանկացել որևէ մեկի մահը, բայց ոչ այսօր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել