Նիկոլ Փաշինյանը Վրաստանում հարգանքի տուրք է մատուցել 2008թ. վրաց-ռուսական պատերազմում զոհված վրացիների հիշատակին: Սա ոչ թե մարդասիրական քայլ է, այլ տիպիկ հակառուսական քարոզչության կոնտեքստ: Այնպես որ ռուսներին մեղադրելիս, նրանց մասին բամբասելիս կամ նրանց վիրավորելիս, առաջարկում եմ հիշել նախ Նիկոլի սխալները, երբեմն նույնիսկ դիտավորությունները, որից տուժել է երկիրը։
Հիշու՞մ եք, որ Պուտինին չդիմավորեց, երբ վերջինս Հայաստանում էր, դեռ մի բան էլ, այն թմրամոլների կայքերով հետևյալ վերնագիրն էին տվել` «Աշխարհը հիացած է. Նիկոլը կզցրեց Պուտինին»: Հիշու՞մ եք, երբ վրաց լրագրողը հայտնվել էր Բաղրամյան 26-ում և Վլադիմիր Պուտինին օկուպանտ էր անվանում: Իսկ հիշու՞մ եք, երբ Սերգեյ Լավրովին կոչ էին անում ադապտացվել փոփոխված եղանակին: Հիշու՞մ եք, երբ առանց զգուշացնելու հարված հասցրեցին ОДКБ-ին` գեմերալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին ետ կանչելով և շինծու մեղադրանք հորինելով:
Հիշու՞մ եք Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ- ում «պատահաբար» դեմ քվեարկեց ՌԴ պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին։
Հիշու՞մ եք, երբ հայտարարում էին, թե 2016թ. Քառօրյան, Ռուսաստանի հետ պայմանավորված էր: Հիշու՞մ եք, որ ՌԴ հեռուստալիքները արգելվեցին Հայաստանում` թվով չորսը, իսկ Նավալնին հանկարծ հայտնվեց Հ1-ի եթերում։ Հիշու՞մ եք այս պատերազմը սկսվելուց սորոսականների և ԱՄՆ դեսպանատանը գրանցված թոշակառուների ելույթները` «Պուտին կապուտ» և այլն:
Դուք հիմա էլ եք շարունակում մեղադրել և անիմաստ գրառումներ անել ՌԴ-ի և Նախագահ Պուտինի հասցեին: Մի արեք. մեզ ոչ Եվրոպան է օգնելու, ոչ էլ ԱՄՆ-ն: Անելու են լոկ հայտարարություններ և վերջ: Գուցե նաև շարունակեն փող տալ ու պարտք ձևակերպել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել