168.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին:

«Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո որոշեցի իմ` որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները հետայսու դադարեցնել: Իրական կյանքը ցույց տվեց, որ մեր դատավարական հարաբերությունները չեն ստացվում: Դուք (դատավոր Աննա Դանիբեկյան։– խմբ.) հակակրանք ունեք իմ նկատմամբ»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով` դատավորի հակակրանքի հետևանքով խախտվում են Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել