«Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:
Էս խոսքերը ադրբեջանցին, թուրքը կամ այլմորակայինը չի ասում, ասում է ՀՀ ԱԽՔ-ը․․․․Եթե հանրամատչելի եք ուզում, սա <Գիքորի> <էստի համեցեք․-ն է, հայերը կանչում են ադրբեջանցիներին, ասում են, դե եկեք, եկեք խնդրում ենք, բացել ենք սահմանները, էլ մի հապաղեք, եկեք սահմանները ոնց ուզում եք գծեք-վերցրեք ինչ ուզում եք, դուք պրոբլեմ չունեք․․․․Ու, ակնհայտ է, հայերն են շտապում՝ մտածում են, շուտ տան-վերջացնեն իրենց հանձնարարությունները․․․․
Սրանք մեր երկրի սահմանների, անվտանգության, սուվերենության վրա թքած ունեն, սրանք ուզում են արագի մեջ երկիրը փռեն թուրքի առաջ․․․․Սրանց թվում է երկիրը արագ-սնունդի կետ է՝ ուտեն, տռզեն ու հետո գնան մի անկյունում փսխեն․․․․
Ու վերջում իմ չսիրած ու երեւի շատերիդ արդեն ձանձրացնող հարցը՝ իսկ մե՞նք, իսկ մենք ի՞նչ ենք անում․․․․Փսխողների մեջքը քորելն էլ մե՞ր պարտականությունն է․․․Դե, մի գժվեք․․․22 օր հետո չարաբաստիկ պատերազմը եւ Արցախի հանձնման գմփոցի մեկ տարին է․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/1499597587063479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել