Tert.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի քաղաքացին պատմել է, որ թալիբներն իրեն և կնոջը ծեծի են ենթարկել Աֆղանստանից տարհանման բրիտանական կենտրոնի ճանապարհին:
Ինչպես հաղորդում է Independent-ը, տղամարդը նամակ է ստացել դեսպանությունից ուղեցույցով, թե պետք է ժամանի հյուրանոց, որտեղ հավաքվում են բրիտանացի քաղաքացիները՝ այնուհետև տարհանող չվերթով մեկնելու համար:
Բրիտանացու խոսքով՝ հյուրանոցի ճանապարհին՝ առաջին իսկ անցակետի մոտ, թալիբներն իրեն կնոջ հետ ծեծի են ենթարկել և հրամայել են վերադառնալ: Վերջինս հայտնել է, որ վախենում է դուրս գալ տնից, թեև բրիտանացի դիվանագետները նրան կոչ են անում մեկնել Baron հյուրանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/08/21/british-man/3684837
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



