Aysor.am-ը գրում է․
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179. 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) արարք կատարելու մեջ, Մենուա Հովսեփյանը նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արարք կատարելու մեջ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», - ասաց Թադևոսյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ