Խոսքս ուղղում եմ խաղաղ պայմաններում Հայոց զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցած և այսօր իշխող մեծամասնությունը ներկայացնող դեղնակտուց այն մի քանի պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես <<հաց ուտելու և քնելու տեղ>>, այլ ոչ թե երկրի անվտանգությունն ապահովող թիվ մեկ կառույց... Ուղղակի անտանելի զգացում ես ունենում, երբ նման մտածողությամբ և որևէ հետագիծ չունեցող այդ արդուկված վզկապավորները մոտենալով ամբիոնին՝ իրենց ամբարտավան կեցվածքով ու սեփական քաշին անհամապատասխան ծանրությամբ փորձում են դասեր տալ դահլիճում նստած այն գեներալ-գնդապետին, ում ծառայության տարիների և մաշած զինվորական համազգեստի թիվն ավելի մեծ է, քան այդ պատահականությունների տարիքը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1313144535768216&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել