Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ, իր զինված ուժերի անձնակազմի վերատեղակայման դեպքեր «ադրբեջանական տարածքներում» (չակերտները՝ Խմբ.), որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Մուխթարքանդ, Շուշաքենդ բնակավայրերի,  Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում հայկական նոր ռազմական դիրքերի ստեղծում»,- ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել