Հայտարարելով, թե իրենք խոստացել են հայ ժողովրդին, որ ապահովելու են 100-ամյա խաղաղություն՝ ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը վստահություն է հայտնել, թե հայ ժողովուրդը հիմա ապրում է իր պատմության լավագույն օրերը: «Սա պատմական փաստ է»,-մասնավորապես՝ պնդել է բառիգն ու կոչ արել գնալ 100, 200, 300, 400 տարի հետ. իբր սեփական հողի վրա ապրում ենք ինքնիշխան, հարևանների հետ խաղաղ մթնոլորտում:

Նման բառիգների համար, այո, գուցե այս ժամանակահատվածը կատարյալ երանություն է, բայց օբյեկտիվ իրականությունը բոլորովին այլ է. վերջին տարիների ընթացքում Հայաստանը և հայ ժողովուրդը կրել են աղետալի, գրեթե աննախադեպ կորուստներ. Արցախի ամբողջական հայաթափումն ու դրանից բխած աղետալի հետևանքները հազարամյակների պատմության մեջ աննախադեպ երևույթ են, որի ֆոնին բառիգի հայտարարությունը հնչում է որպես ցնդաբանություն: Մյուս կողմից՝ ոչ պակաս զազրելի ցնդաբանություն է այն պնդումը, թե խաղաղության մեջ ենք այլևս ապրում. ապրում ենք, ըստ էութկան, փխրուն զինադադարի պայմաններում, որի դիմաց Իլհամն ամեն օր մաշում է Հայաստանի պետականությունն ու արժանապատվությունը՝ մեզ դարձնելով սեփական պրոտեկտորատը: Վերջիվերջո եթե բառիգի պնդումները ճիշտ լինեին, ապա Ադրբեջանը չէր շարունակի մեծացնել ռազմական բյուջեն Նիկոլի կողմից հայաստանյան ռազմական բյուջեի կրճատման ֆոնին. Իլհամը չի շտապում համաչափորեն արձագանքել Նիկոլի ազգադավ խաղերին:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի զինուժը 2021-2022 թվականների ագրեսիայի հետևանքով օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից մոտ 200 քառակուսի կիլոմետր: Երբ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս՝ վերահսկելով ռազմավարական բարձունքներ ու հսկայական տերիտորիաներ, ինչպե՞ս կարելի է էքստազի մեջ ընկնել ու քաղաքակն բառիգություն անել այնպես, ինչպեա դա արել է յուր լկտիությամբ վաղուց հայտնի դարձած ՔՊ-ականը, դա նորմա՞լ է:

Գիտե՞ք՝ ինչու է նման էքստազի մեջ հայտնվել: Պարգևատրվել է ու գլուխը կորցրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել