Tert.am-ը գրում է.

Ես համոզվում եմ, որ արմատական ընդդիմությունը և կոշտ արձագանքները անհրաժեշտություն են, որովհետև այս օրերի ընթացում ես նկատում եմ, որ ինքնաքննադատության որևէ նշույլ  չկա: Մեղքի զգացումը ընդհանրապես բացակայում է որոշների մոտ, իսկ այս ամբիոնից նման պահվածքը խոսում  է քննարկումների մշակույթի բացակայության մասին: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Արդյոք փայլուն է ձեր կատարած աշխատանքը և արդյո՞ք փայլուն էր, այն, որ երկարատև բանակցային  գործընթացի ողջ ռեսուրսը մսխվեց, Ադրբեջանին կանխարգելիչ իրադրության մեջ չդրվեց, արդյո՞ք փայլուն էր, որ իջեցրինք հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ: Իհարկե, փայլուն չէր: Փայլուն էր միայն այն, որ մեր դիքերը փայլեցրինք և զիջեցինք ադրբեջանցիներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել