Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը:
Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Սերբիա և այլն) ներկայացրի ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:
Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև: Հիմնավորեցինք նաև, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկվել չեն կարող, այդ թվում՝ միջազգային պահանջների հիման վրա:
Քննարկումն արդյունավետ էր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին՝ քննարկմանը մասնակցելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել