168.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ է սպասում օգոստոսի 30-ին՝ Սպիտակ տանը ողջունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս այցը կհաստատի ԱՄՆ աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Պսակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել