Գերագույն գլխավոր խեղկատակն իր «կիրթ» գործընկերոջ հետ հերթական «պասերով խաղն» է նախաձեռնել՝ հայկական կողմի անտրամաբանական զիջումներն արդարացնելու համար։
Փաստորեն, թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագություններն արցախյան վերջին պատերազմի ընթացքում, հարյուրավոր հայորդիների գերեվարումն ու ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձերը դեռ բավական չէին Հայաստանի կառավարության համար՝ ադրբեջանցիների հայատյաց տրամադրվածությունն ընկալելու համար։
Ընդամենը շաբաթներ առաջ թուրքական աշխարհի հետ բարեկամանալու քարոզ անող իշխանության ղեկավարն «անհանգստություն» է հայտնում ադրբեջանցիների գործողությունների համար։
Սա, միանշանակ, հերթական բեմականացումն է, որպեսզի արդարացվի «նիկոլի բանավոր պայմանավորվածությունների» 2-րդ մասը։
Գործող թափառախումբն անում է հնարավորն ու անհնարինը՝ հայոց բանակն ու հայ հասարակությանը բարոյալքելու համար։
Թրքածին իշխանությունների կարծիքով հայերը, սարսափելով թշնամու հնարավոր հարձակումից, կհամաձայնեն զիջել՝ տարիներ շարունակ հայ հերոսների արյան գնով պաշտպանված սահմանները։
Սա խոսուն վկայություն է այն մասին, որ գործող վարչախումբն ամենևին էլ չի ընկալում «հայի» արժեհամակարգն ու հոգեբանությունը։
Հ.Գ. Հայը պատրաստ է կրկին մարտնչելու՝ «արդարացի խաղաղություն» հաստատելու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել