Մեր խնդիրների մի զգալի մասն առաջանում է նրանից, որ մենք չենք ուզում հասկանալ կամ հավատալ, թե ո՞ր տարածաշրջանում ենք գտնվում, ի՞նչ պետությունների և ազգերի շրջապատում։
Սա Մերձավոր Արևելքն է, ուզենք մենք դա, թե չուզենք, և այստեղ պետությունների ու ազգերի միջև խնդիրները լուծվում են գրեթե բացառապես ուժով, եթե կուզեք ավելի ուղղակի տեղեկանալ՝ նույնիսկ միմյանց մորթելով։
Այս տարածքում մենք կսկսենք լիաթոք ապրել միայն այն ժամանակ, երբ կհասկանանք այս ցավալի,ճշմարտությունը` դադարելով սավառնել ամպերում և մեզ իբր եվրոպացի երևակայել։
Սա Մերձավոր Արևելքն է, և այստեղ շարունակում են ապրել ու հզորանալ միայն այն ազգերը, որոնք գիտեն պայքարել և գործել այնպես, ինչպես ընդունված է Մերձավոր Արևելքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4546768848694872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել