250 հազար՝ ընդամենը 2 կնոպկա սեղմելու համար....
Պատգամավորական ծախսերը 5 անգամ ավելացնելու առաջարկը քննարկելու ժամանակ էսպիսի հիմնավորում հնչեց՝ հիմա 130-ից մի քիչ ավելի պատգամավոր կա, նոր խորհրդարանում կլինի 100-ից մի քիչ ավելի.... Այսինքն մոտ մեկ երրորդով կրճատվելու է պատգամավորների թիվը եւ այդ խեղճ 100-ը 130-ի գործ պիտի անի՝ բա փողը չավելա՞նա....
Ճիշտն ասած, չեմ հասկանում ոնց պիտի գործն ավելանա։ Ընդհակառակը՝ առաջ մի պատգամավորը շատ ծանր աշխատանք էր կատարում՝ 3 բացակա գործընկերոջ կոճակներն էր սեղմում, հիմա ընդամենը 2 կնոպկա պիտի սեղմի.... Կրճատեք փողերը....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/4340822245979770
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել