Yerkir.am-ը գրում է.

Oրեր առաջ Ադրբեջանի նախագահի հրավերով 40-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ այցելել էին թշնամու օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքը։ Սակայն նրանց թվում չկային մի քանի երկրների ղեկավարներ, որոնց Շուշի չգնալը մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում։ 4 մեծ պետությունների դեսպաններ հրաժարվել էին մեկնել Շուշի. դրանք էին՝ Գերմանիան, ԱՄՆ–ը, Ֆրանսիան և ՌԴ–ն։ Կարևոր է ընդգծել, որ այս 4-ից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։

Ադրբեջանական ԶԼՄ–ներից մեկը հարցրել էր ՌԴ դեսպանատնից Շուշի չգնալու պատճառի մասին։ Ի պատասխան՝ նշել էին, որ «մենք չենք մեկնաբանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները նույնպես նմանատիպ պատճառաբանություն էին ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել