Իսկ ի՞նչ կփոխվի Հայաստանում, եթե թուրքերն իրոք գան: Եթե օրինակ կառավարության շենքում նստի ինչ-որ մի Օզգյուն Բեյ։
Շենքի վրայի դրոշից բացի դժվար թե ինչ-որ բան փոխվի։ Բոլորը կշարունակեն ապրել, փող աշխատել, իրար հետևից բամբասել, իրար վրա գործ տալ։ Կթուլյատրվի շարունակել գնալ վետերոկներ ու կլկլան երաժշտության ներքո չալաղաջ ուտել, կթուլյատրվեն Վարդավառն ու Ամանորը։
Պետական չինովնիկները կսկսեն Օզգյուն Բեյի վրա մարդ գտնել, շատերը կհավաստիացնեն, որ ողջ կյանքները անհամբեր սպասել են նրա գալուն։ Պետական համակարգն անշեղորեն կսկսի կատարել Բեյի կամքը, շարունակելով պնդել, թե դե երեխա են պահում։
Սովորական բակերում կշարունակեն չնկատել պատերազմի մասնակից վիրավոր երեխեքին, ինչպես հիմա չեն նկատում։
Բեյի հրամանով տարատեսակ մեղադրանքներով կկալանավորվեն հայրենիքի համար մահվանն ընդառաջ գնացած տղերքը, ինչպես հիմա են կալանավորվում։
Բեյի գաղափարներին որևէ կերպ հակադրվող, Հայաստանի ինքնիշխանությունը հիշող քաղաքացիներով կզբաղվեն հատուկ ծառայությունները։ Նրանց կդատապարտեն նաև հասարակ մարդիկ, կասեն` հերիք է էլի, ինչ եք ուզում, հազիվ մեքենայով Անթալիա ենք գնում, էժան հանգստանում։
Մի խոսքով ոչինչ էլ չի փոխվի, կյանքն էլ կշարունակվի, ինչպես հիմա է շարունակվում։
Հ.Գ. Իզուր են մեր պատմության դասագրքերի հեղինակները մեզ խաբել, պետք էր ուղիղ գրել, որ 1915 թվին Պոլսում հայ մտավորականների որսի հիմնական մասնակիցները եղել են թուրքական ոստիկանության ազգությամ հայ աշխատակիցները։ Դե բոլորին ճանաչել են, հասցեներն իմացել, դե հրաման է եղել, դե երեխեք էին պահում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել