Analitik.am-ը գրում է.
Այսօր կառավարության որոշմամբ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահ:
Քյարամյանը 2020 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրով ունի 9 անշարժ գույք՝ հողամա, բնակարան, ավտոտնակ և այլն: 8-ի դեպքում նա միանձնյա սեփականատեր է, մեկի՝ համատեղ սեփականություն: Դրանք գտնվում են Երևանում, Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերում:
Նշյալ գույքը եղել է ինչպես տարվա սկզբում, այնպես էլ՝ վերջում: Տարվա ընթացքում առուվաճառք չի եղել:
Քյարամյան ունի մեկ շարժական գույք՝ 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017 թվականին:
Արժեթղթեր, այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, հանձնված և վերադարձված փոխառություններ, բանկային ավանդներ Քյարամյանը չունի:
ՔԿ նորաթուղ նախագահն ունի 6 հազար դոլարի ավանդ, սակայն չունի թանկարժեք գույք:
Տարվա սկզբին բանկային հաշիվների մնացորդը կազմել է 405,194 դրամ, տարվա վերջում՝
138,256:
Էլեկտրոնային հաշիվները դատարկ են:
Կանխկին գումարը տարվա սկզբին եղել է 32 միլիոն դրամ ու 48 հազար դոլար, տարվա վերջում՝ 35 միլիոն դրամ, 48 հազար դոլար:
Քյարամյանի եկամուտը եղել է բացառապես աշխատավարձից՝ ՊՎԾ-ում, ԱԱԾ-ում ու ՔԿ-ում՝ համապատասխանաբար 4,114,844 դրամ, 7,952,086 դրամ և 111,024 դրամ: