aravot.am-ը գրում է․

«Ամերիկայի ձայն». Ամերիկացի վերլուծաբանները շարունակում են քննարկումները ՀՀ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների ու ամերիկյան ներգրավվածության մասին

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը` հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Վաշինգտոնը նաև գնահատել է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նախկին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ և վերլուծաբան Դանիել Ֆրիդի կարծիքով՝ ԼՂ հարցի կարգավորմանը խոչընդոտել են կողմերի ծայրահեղ դիրքորոշումները:

«Ես և շատ այլ ամերիկացիներ ներգրավված ենք եղել այս հակամարտության կարգավորման փորձերում և մենք բոլորս ձախողվել ենք, քանի որ և ՛Հայաստանը, և՛ Ադրբեջանն ամբողջապես կլանված էին միայն այս հակամարտությամբ»,- ասում է նախկին դիվանագետը:

Նա պնդում է, որ արդյունքում Հայաստանին չի հաջողվել զարգանալ: Փոխարենը, հայկական կողմը վստահ էր, որ անխոցելի է, հաղթել է նախկինում և կհաղթի հետագայում, որը տեղի չունեցավ, ասում է Ֆրիդը: Նա շեշտում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն զարգանալ: Ամերիկացիները կարող են օգնել, և մենք, իհարկե, չենք պատրաստվում լքել նրանց և կշարունակենք ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ, նշում է նախկին դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ այսօր իրավիճակը փոխվել է:

«Հայաստանը պետք է մտածի իր ապագայի մասին: Ռուսական պրոտեկտորատը չի ապահովել համապատասխան պաշտպանություն, բայց Հայաստանը նույնպես չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից, և այժմ իրավիճակը վատթարացել է»,- պնդում է Ֆրիդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել