Analitik.am-ը գրում է.
Այսօր ՀՀ նախագահի կողմից գեներալի կոչում ստացած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կինը՝ Անահիտ Զաքարյանը, 2020 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 10 անշարժ գույք՝ բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով՝ Վանաձորում, արտադրական նշանակության շինություն՝ Գյումրիում, հողամաս՝ Գյումրիում, արտադրական նշանակության շինություն՝ Գյումրիում, հողամաս՝ Գյումրիում, հասարակական նշանակության շինություն՝ Գյումրիում, հողամաս՝ Գյումրիում, արտադրական նշանակության շինություն՝ Գյումրիում, հողամաս՝ Վանաձորում: Բացառությամբ մեկ անշարժ գույքի, մյուս դեպքերում նա միանձնյա սեփականետր է:
Տարվա ընթացքում առուվաճառք չի արվել, ուստի ներկայացված գույքն առկա է եղել ինչպես տարվա սկզբում, այնպես էլ՝ վերջում:
Զաքարյանը շարժական գույք տարվա սկզբում չի ունեցել, այն չի եղել նաև տարվա վերջում:
ԱԱԾ տնօրենի կինը չունի արժեթղթեր, այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, փոխառություններ, բանկային ավանդներ, հանձնված ու վերադարձված ավանդներ, թանկարժեք գույք:
Դրամական միջոցներից միայն տեղեկություն կա կանխիկ միջոցների մասին՝ 650,000 դրամ:
Եկամուտ եղել է վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում՝ 600,000 դրամ: