Նախորդ բոլոր իշխանությունների կառավարման տարիներին արտագաղթած մեր հայրենակիցների մի ստվար հատված կա, որ կուրորեն պաշտպանում է այս իշխանություններին: Նրանցից մի քանիսին անձամբ եմ ճանաչում: Նրանք ինձ ազգի դավաճան են ասում, քանի որ քննադատում եմ կապիտուլյանտ իշխանությանը:
Այսօր, երբ ներկայիս իշխանությունը վերարտադրված է, հազարավոր մեր հայրենակիցներ մեծ թափով արտագաղթում են, քանի որ այս իշխանությունների ապագայից սարսափած են:
Հարց է առաջանում. ինչո՞ւ այս իշխանություններին կուրորեն պաշտպանողները, որ նախկին իշխանությունների ժամանակ արտագաղթել են, չեն վերադառնում հայրենիք, որպեսզի լրացնեն այս իշխանությունների օրոք արտագաղթողների տեղը:
Նախկիններից զզված ու դրա պատճառով արտագաղթած սիրելի հայրենակիցներ, վերադարձեք ձեր երազանքի իշխանության հայրենիք, ժամանակն թիկունք լինելու ձեր սիրելի իշխանությանը: Հիմա գնալու հերթը մերն է:
Հ.Գ. Մենք էլի չենք գնա, կմնանք, որ հեռվից սիրելու և կարոտելու համար ձեզ բան թողնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1724967004379748
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել