Վերջին տարին բավականին կարևոր էր Մաքսիմ ֆադեևի համար, որովհետև նրա կյանքում տեղի ունեցավ մեծ փոփոխություն:
Պրոդյուսերը, ով մշտապես աչքի է ընկել իր փարթամ կազմվածքով, մեկ տարվա ընթացքում կարողացավ ազատվել 127 կիլոգրամ ավելորդ քաշից:
Ֆադեևը պարբերաբար կիսվում էր լուսանկարներով՝ ներկայացնելով երկրպագուներին գրանցած արդյունքները, սակայն պրոդյուսերը խուիսափում էր բացահայտել նիհարելու իր գաղտնիքը:
Օրերս նա, վերջապես, լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իրեն նիհարելու հարցում օգնել է հատուկ բժիշկ-սննդաբանների կողմից կազմված սննդակարգը:
Նշենք, որ ավելի վաղ 47-ամյա արտիստ Ալեքսանդր Մորոզովը, ով վիրահատության շնորհիվ ազատվել էր 40 կգ քաշից, հայտնել էր, որ Ֆադեևը ստում է և քաշի կորուստը վիրահատական միջամտության արդյունք է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել