Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի, աղի և սննդային հավելումների ավելցուկով վերամշակված մթերքները կարող են մկաններում ճարպի կուտակում առաջացնել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ-ում։

Հետազոտությանը մասնակցել է 666 մարդ, որոնց միջին տարիքը 60 տարեկան է և մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 27: Մեկ տարի շարունակ հետազոտողները հետևել են մասնակիցների սննդակարգին, որի մոտ 40%-ը վերամշակված մթերքներ են:

Ուլտրամշակված սննդամթերքները (UPF) ներառում են արագ սնունդ, պատրաստի ուտելիքներ, կետչուպ, պաղպաղակ, գազավորված ըմպելիքներ և այլ սննդամթերքներ, որոնք հարուստ են հավելումներով՝ կոնսերվանտներով, քաղցրացուցիչներով և գույներով: Հայտնի է, որ դրանք քիչ են սննդարար նյութերով և կարող են առաջացնել հիվանդություններ, այդ թվում՝ գիրություն:

Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են նման սննդամթերքի ազդեցությունը մասնակիցների ազդրի մկանների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ որքան մարդն ավելի շատ նման մթերք է օգտագործում, այնքան ավելի շատ ճարպ է կուտակվում մկաններում՝ անկախ սննդակարգում կալորիաների ընդհանուր քանակից:

Հատկանշական է, որ նույնիսկ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը չի կանխել վերամշակված սննդի վնասակար ազդեցությունը:

Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Զեհրա Աքկայան ասել է, որ հետազոտությունը կարևոր է ծնկի կամ ազդրի օստեոարթրիտ ունեցող մարդկանց համար: Ավելորդ մկանային ճարպը մեծացնում է այս հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել