Պարզապես թվեր...
Կորոնավիրուսի զոհեր-5000+
Պատերազմի զոհեր-5000+
Պատերազմի վիրավորներ և հաշմանդամներ-10.000+
Պատերազմի հետևանքով անհետ կորածներ-1000+
Պատերազմի ժամանակ և դրանից հետո գերի ընկածներ-200+
Կապիտուլիացիայի հետևանքով ունեզրկված և անտուն մնացածներ-35.000+
Բայց սրանք իրականում, պարզապես թվեր կամ վիճակագրություն չեն, այլ` մարդկային խեղված ճակատագրեր: Այս մարդկանցից յուրաքանչյուրն իր ապրած կյանքի ընթացքում ունեցել է մինիմում 10 հարազատ, կամ շատ մտերիմ մարդ: Իսկ հիմա գումարեք վերը նշված թվերն ու պարզապես բազմապատկեք 10-ով ու փորձեք ինձ ապացուցել, որ այս հասարակությունը բարոյալքված ու դեգրադացված չէ...
Սա զուտ քաղաքական ընտրություն չէր, ոչ էլ պարտություն, սա արժեքների իսպառ կորուստ էր: Սրա համար մենք շատ թանկ ենք վճարելու...
Հ.Գ. Կովը, որ կով ա, երբ հորթին մորթում են, առնվազն մի քանի օր, նորմալ չի կթվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել