Սա զուտ քաղաքական ընտրություն չէր, ոչ էլ պարտություն, սա արժեքների իսպառ կորուստ էր. սրա համար մենք շատ թանկ ենք վճարելու


10:59 , 22 հունիս, 2021
Պարզապես թվեր...
Կորոնավիրուսի զոհեր-5000+
Պատերազմի զոհեր-5000+
Պատերազմի վիրավորներ և հաշմանդամներ-10.000+
Պատերազմի հետևանքով անհետ կորածներ-1000+
Պատերազմի ժամանակ և դրանից հետո գերի ընկածներ-200+
Կապիտուլիացիայի հետևանքով ունեզրկված և անտուն մնացածներ-35.000+
Բայց սրանք իրականում, պարզապես թվեր կամ վիճակագրություն չեն, այլ` մարդկային խեղված ճակատագրեր: Այս մարդկանցից յուրաքանչյուրն իր ապրած կյանքի ընթացքում ունեցել է մինիմում 10 հարազատ, կամ շատ մտերիմ մարդ: Իսկ հիմա գումարեք վերը նշված թվերն ու պարզապես բազմապատկեք 10-ով ու փորձեք ինձ ապացուցել, որ այս հասարակությունը բարոյալքված ու դեգրադացված չէ...
Սա զուտ քաղաքական ընտրություն չէր, ոչ էլ պարտություն, սա արժեքների իսպառ կորուստ էր: Սրա համար մենք շատ թանկ ենք վճարելու...
Հ.Գ. Կովը, որ կով ա, երբ հորթին մորթում են, առնվազն մի քանի օր, նորմալ չի կթվում...