Ի՞նչ է ասում մեզ Բելին հաղթած, զգետնած Հայկ նահապետը…
Ի՞նչ է ասում մեզ մեր դյուցազնավեպի հերոսներից Սասունցի Դավիթը…
Ի՞նչ են ասում մեզ հանուն հավատքի և հանուն հայրենիքի Վարդանանց պատերազմի մեր նահատակները…
Ի՞նչ են ասում մեզ Սարդարապատի հերոսամարտի մեր հերոսները, զոհերը, բոլոր մասնակիցները…
Ի՞նչ են ասում մեզ վերջին պատերազմի հազարավոր զոհերի շիրիմները…
Ի՞նչ են ասում մեզ մեր հազարավոր անթաղ զոհերը, անհետ կորածները, գերիները…
Ի՞նչ են ասում մեզ նրանց որդեկորույս ծնողների արցունքոտ աչքերը, վիրավոր, անամոք սրտերը…
Ի՞նչ է ասում մեզ հոշոտված, իր տարածքի 72 տոկոսը կորցրած, ո՛չ, հայոց պատմության ընթացքում աննախադեպ դավաճանության և պարտվողական պատերազմի արդյունքում թշնամուն հանձնված Արցախը…
Ի՞նչ են ասում մեզ ներքին թշնամիների ու դավաճանների դավաճանության արդյունքում արտաքին թշնամուն անցած Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հայտնի տարածքները և այն վտանգը, որ առաջիկայում Ադրբեջանին են անցնելու նաև Արարատի ու Տավուշի մարզերի դարձյալ հայտնի բնակավայրերը, տարածքները…
Ի՞նչ են ասում մեզ ներքին թշնամիների, դավաճանների և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր նսեմացված, ստորացված պատիվն ու արժանապատվությունը, Էրդողանի և Ալիևի քմծիծաղը, ծիծաղը և հրճվանքը…
Ի՞նչ են ասում մեզ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակները, Մեծ հայրենականի, Արցախյան առաջին պատերազմի և 2016-ի ապրիլյան քառօրյայի հերոսները և բոլոր զոհերը:
Ի՞նչ են ասում մեզ Արցախյան բոլոր պատերազմների հաշմված զինվորները…
Ի՞նչ են հուշում մեզ ողջամտությունը և ազգապահպանման հրամայականը…
Ի՞նչ է ասում մեզ մեր խիղճը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել