Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ: Այս մասին Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց՝ բոլոր նրանք, ովքեր կասեն՝ մենք կարող ենք գալ և ընտրություններից հետո պատերազմով ադրբեջանցիներին հանել այնտեղից, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ՝ ստախոս:

Անդրադառնալով Ադրբեջանին միջանցք տրամադրելու և ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ խոսակցություններին՝ Մարուքյանը նշեց՝ ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի. «Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ոչ, չպետք է տրվի, սահմանները բացել, խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմանները բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել