«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն»,-այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել