Tert.am-ը գրում է.
Ես միշտ եղել եմ ու շարունակելու եմ լինել Նիկոլիս կողքին, նրա նման ազնիվ մարդ չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ազատան համայնքի մշակույթի տան և Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոմավաճառ Մարգարիտ Ղազարյանը:
«Ես այս պահի դրությամբ նստած եմ Նիկոլիս շտաբում, հենց իրենց հանրապետական իսկանդերն էր, որ չտրաքեց: Կարապետյանը, որ նոր էր եկել, ես ասեցի, որ հզոր ես, միայն դա եմ ասել, ինչի՞ իրենց ամեն ինչ կարելի է, իսկ ինձ չէ՞: Աննա Հակոբյանի հետ երեկ պարզ զրույց եմ ունեցել, էս էլ ասեմ նրանց, ովքեր երեկ խնդում էին մեր պարզ զրույցի վրա, իրենց մնաց 10 օր»,- ասաց Մարգարիտ Ղազարյանը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Շիրակի մարզի Ազատան համայնքում կանգառի ժամանակ մոմավաճառ Մարգարիտ Ղազարյանը և Աննա Հակոբյանը լուսանկարվել են:
Այդ նույն կինը՝ Մարգարիտ Ղազարյանը 2017 թվականին Ազատանի մշակույթի տանը այդ ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին անվանել է «վարչապետ-իսկանդեր» Կարապետյան, հաճելի անձնավորություն և գիտակ:
«Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, բայց ես քծնվող չեմ, իսկ ինձպեսները շատ քիչ կան, ես հեչ մեկի հետ գործ չունեմ, ես իմ արդար պայքարն եմ տանում Նիկոլիս հետ»,- նշեց նա:
Մարգարիտ Ղազարյանի հարազատը ռազմագերի է, մոմավաճառը նշեց՝ այդ հարցում որևէ կերպ չի մեղադրում գործող իշխանությանը, նրանց կողքին է. «Երեխեն գերի է, իսկ ես ու Նազելի Բաղդասարյանը այդ հարցը լուծելու ենք, ես շատ անգամ բարձրաձայնել եմ էդ հարցը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: