Ես նիկոլին լավ եմ ճանաչում... 3 տարի ուսումնասիրել ու հետևել եմ իր բոլոր քայլերին, խոսքերին, ժեստերին ու ինտոնացիաներին:
Քարոզարշավի երկրորդ օրվա նրա հիստերիկ նոպան խոսում էր մի բանի մասին, որ նա հասկանում է, որ պարտվել է: Նա հասկանում է, որ ուր գնում է իր հարթակի դիմաց մեծամասամբ ու միայն նույն դեմքերին է տեսնում կանգնած: Ու դա նրան հունից հանել է...
Երեկ արդեն գոռալով, որ սա նոր հեղափոխություն է ու այս անգամ պողպատյա, նա իրականում աղերսում էր, որ իր մոտ վերադառնան հեղափոխության ռոմանտիկները: Մարդիկ, որոնց ինքը արդեն չի տեսնում մի կերպ իր հանրահավաքներին հավաքած բերված հարյուրակների մեջ: Գյումրին ծանր ապտակ էր... Վանաձորից ավելին էր սպասում... Սպասումները այլևս չեն արդարանում:
Ես վերջին 1 ամսվա ընթացքում եղել եմ Հայաստանի բոլոր անկյուններում, հատկապես այնտեղ, որտեղ նիկոլը համարվում էր «սուրբ կով»: Հիմա նա այնտեղ ընդամենը «գավյաձին է, ԳԱ-ՎՅԱ-ՁԻՆ»:
նիկոլը էլ չկա: ՎԵՐՋ: Ու նա դա գիտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել