Analitik.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանն արձակուրդի է ուղարկել երեք մարզպետների, որոնց թվում է նաև այն մարզի ղեկավարն, ուր ներխուժել են ադրբեջանական զորքերը։ Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Ենթադրվում է, որ մարզպետներն արձակուրդի են գնում ընտրություններին պատրաստվելու համար։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ գործող իշխանությունների համար ընտրություններն ավելի կարևոր են, քան երկրի անվտանգությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:
2. Հովհաննես Հարությունյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:
2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
2. Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը»: