Արման Թաթոյանը զուտ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը չէ, ոչ էլ՝ երկրի խիղճը: Նա երկրի միակ աշխատող պաշտոնյան է, աշխատող միակ օղակը: Մարդ, որը փոխարինում է ԱԳ նախարարին, ԱԻ նախարարին, Հ1-ին և, նույնիսկ, հասարակությանը:
Նա աշխատում է բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր ի պաշտոնե կամ բնազդներից դրդված պետք է գոնե բանավոր ռեակցիա տային ամեն օր Հայաստանի տարածքում մեծացող անվտանգության սպառնալիքներին, բայց լուռ են՝ հասարակության անտարբերության «բարձր հովանու» ներքո:
Պարզվեց, որ երկիրը հասարակության մեծ մասի խ…. չի: Նրանք ձևացնում են, թե ամեն ինչ լավ է՝ ապացուցելով փաստը, որում այլևս կասկածելու տեղ չկա. Նիկոլը մտածված, պաշտպանված ընտրություն էր, որի իշխանության կատաստրոֆիկ հետևանքները հասարկության մի մասի համար ընդունելի են: Ապացույցը համատարած լռությունն է:
Ուղիղ երկու շաբաթից Հայաստանի ամենագիտակցված ընտրությունն է լինելու: Հայաստանի պատմության մեջ երբեք նման բան չի եղել. բոլոր ֆավորիտների մասին բոլորը ամեն բան գիտեն:
Բոլորի անցած ուղին պարզ է, թերություններն ու բացթողումները՝ ակնհայտ, թիմերի կազմը՝ հրապարկային, անելիքները՝ հասկանալի:
Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց «բարձունքից իջնելով» հայտարարում են, թե հիասթափվել են ու չեն ընտրելու, հույս ունեմ, մի օր էլ իրենց հարազատների դիերը որևէ նկուղի հատակին չեն հայտնաբերի 7 ամիս անց:
Գնացե՛ք և ընտրե՛ք ըստ իրականության և իմացե՛ք, որ ոչ ոքին չընտրելու ձեր ներքին ըմբոստությունը Նիկոլի օգտին է:
2021թ. հունիսի 21-ի Հայաստանը լինելու է հենց այն Հայաստանը, որն ուզել է Հայաստանի ժողովուրդը՝ իմանալ, հասկանալով ու տեսնելով: Հունիսի 21-ի Հայաստանի միակ մեղավորը, պատասխանատուն և շահառուն Հայաստանի քաղաքացին է լինելու:
Իրական ընտրությունը Նիկոլի Հայաստանի և այն Հայաստանի միջև է, որն ունեինք ու մի օր գուցե նորից ունենանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelminasyan1/posts/329646065450584
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել