Tert.am-ը գրում է.

Кавказский узел պարբերականը հոդված է ըհրապարակել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ ՀՀ այս իշխանությունների օրոք հայկական բանակը ամենաշատն է զարգացել: 

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվացել են խոսակցությունները այն մասին, թե ով և ինչպես է ֆինանսավորել բանակը: Ինչպես մյուս թեմաների մեծ մասի դեպքում, այս թեմայի միջոցով ներկայիս իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ արդարացնել անցած աշնանը իրենց աղետալի ձախողումը:

Նրանք նշում են, որ բանակը ամենաշատը ֆինանսավորվել է իրենց օրոք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում սպառազինության վրա ծախսվել է 398 միլիոն դոլար, որից մեծ մասը իրենց ղեկավարման ժամանակ: Այդ պատճառով որոշ ցուցանիշներ աճել են, օրինակ, 30 անգամ: Ուստի, մեղադրանքնեչը չպետք է հասցեագրվեն իրենց, քանի որ հենց իրենք են զարգացրել բանակը:

«Իհարկե, սա ծիծաղելի է յուրաքանչյուրի համար, որը տիրապետում է իրավիճակին: Նախ, աղբյուրը սխալ է մեջբերվում: Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի, իրավիճակը միանգամայն այն չէ, ինչ ներկայացնում է Փաշինյանը. այսինքն՝ 2018 թվականից ոչ թե 63% է ներկրվել, այլ 55%: Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ նրա ասածները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ»,– ասվում է հոդվածում:

Աղյուսակ 1. Զենքի ներմուծումը Հայաստան ըստ երկրների, Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել