Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ եւ Ադրբեջանին տվյալներ է հայտնել։ Դատարանի վճիռ չի եղել, որը կարող է ապացուցել կամ հերքել այդ մարդու( եթե այդպիսի մարդ իրականում կա), դավաճանությունը։ Մինչեւ հունիսի 20-ը նման դատավճիռ չի էլ կարող լինել; Նիկոլ Փաշինյանը իր դերում է, մարդկանց ուշադրությունը շեղում է։ Հայանիստում մեկը չկար՞, որ հարցներ Նիկոլ Փաշինյանին՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին, երբ Պուտինը ներկայացրել է հրադադարի առաջարկ, ինչո՞ւ ես մերժել այն, եւ ինչո՞ւ ուժային կառույցներից թաքուն ես պահել, որ քեզ նման առաջարկ արվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: