Hayeli.am-ը գրում է.
Այսօր Հայելի ակումբի հյուրերն էին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը եւ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս բուռն քննադատությամբ խոսեց երկրի ղեկավարների մասին:
«Ամբողջ օրը ծիծաղը դեմքին ման ա գալիս, կիթառը ձեռը երգում ա: Դրա պատճառով էլ աղքատության, արտագաղթի թվերը մեծացել են»,- ասաց նա վարչապետի մասին:
Որքան էլ, որ Լեռնիկ Ալեքսանյանը փորձում էր հակադարձել նրան, այնուամենայնիվ, ՍԴՀԿ նախկին անդամը պնդեց, որ Սերժ Սարգսյանն արդար, թափանցիկ ընտրություններով չի ընտրվել: Նա աշխարհի հետ չի կարող խոսել «կամ-կամ»-ով, կամ «եւ-եւ»-ով:
«Ցավոք, մենք ունեցանք խայտառակ սպորտային դիվանագիտություն՝ ֆուտբոլային դիվանագիտության տեսքով եւ խայտառակ արտաքին քաղաքականություն»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:
ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ շատ բնական համարեց, որ Ալիեւի ընտրություններից առաջ Ռուսաստանի նախագահը պետք է լիներ Բաքվում: «Բավականին զուսպ տնտեսական պայմաններ էին, որի մեջ արտասովոր ոչինչ չենք տեսնում: Դա ռուսական քաղաքականությունն է Հարավային Կովկասում»,- ասաց նա: