Այսօր երեխաների պաշտպանության օրն է ու երևի պիտի ուրախ ու շնորհավորական տողեր ու նկարներ դնեի...
Ինչի՞ց ուրախանալ:
Ուրախանալ, որ երեխաները (և ոչ միայն) պաշտպանված չե՞ն մեր երկրում:
Ուրախանալ, որ ազգային արժանապատվությունը պարկերով նետվա՞ծ ու նեխում է սառնարաններում:
Ուրախանալ, որ ամեն օր մեկը մյուսից լուրջ խնդիր ձեռք բերող երկրում ենք ապրում: Իսկ այդ նույն միջոցին այս ամենի համար մեկ մեղավորն ու պատասխանատուն վազում է մարզից մարզ, մեղադրում է բոլորին, շոուներ սարքում, որտեղ արված հայտարարությունները մեկը մյուսից խայտառակ են, մեկը մյուսից ավելի սարսափելի, մեկը մյուսից ազգակործան... Իսկ նրանով «հիացած զանգվածը», ինձ թվում է, կարծես նույնիսկ չի լսում և չի հասկանում, թե ինչ է ասում: Ամենակարևորն այն է, որ նա անպայման բղավի «նախկիննները», և վերջ, արդեն բղավողն ու չմտածող զանգվածը միասին էքստազի մեջ են:
Անհնար է արդեն այս ամենը տեսնել, հասկանալ և ընդունել...
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքները նման են նացիստների առաջնորդների ելույթներին` շատ գոռոցներ, հիստերիաներ, սպառնալիքներ և անհամար ժեստեր:
Իսկ այսօրվա քրեակատարողական հիմնարկի տեսանյութը երեկվա պարկերից հետո վստահ եմ կմարսեք:
Բանակին ու բանտարկյալներին ելակով ստորացրեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել