Եթե սա լիներ 2018 թվականից առաջ, մենք ազգովի չէինք հանգստանա մի քանի ամիս, մի գուցե տարի։ Մենք չէինք ների իշխանությանը, որ նրանք 200 զինվորի մարմին 6 ամիս պահել են սառնարանում։ Պահել են, իմանալով, որ 200 ընտանիք սպասում է իրենց երեխաների դիակները, որ թաղի։ Սա մեր կյանքում կլիներ մի մղձավանջային իրադարձություն։
Մարտի 1 ֊ ից օրինակ, ոչ պակաս ցավալի և սարսափելի։ Որովհետև մինչև զինվորներն այս ցելոֆանների մեջ էին, նրանց ծնողները ամեն օր մահանում էին։ Կամաց ֊ կամաց։ Ու մի գուցե շատերը նրանցից կնախընտրեին մեռնել, քան ապրել։ Սա ողբերգություն է։ Բոլորիս ողբերգությունը, ոչ միայն այդ 200 ընտանիքների։ Բայց հիմա դա ընկալվում է որպես սովորական միջադեպ։ Այս իշխանության օրոք սովորական։ Ինչ ա եղել որ։ 200 մարմին կես տարի թաքցրել են ծնողներից ցելոֆանների մեջ։ Դե հիմա եղել եղել ա։
Մենք ամեն օր ապրում ենք նոր ցնցում՝ նոր մարտի 1, նոր հոկտեմբերի 27, նոր պատերազմ։ Պարզապես արդեն չենք ընկալում։
Չենք հասկանում, որ մեր գլխին դժոխք են բերել։ Բերել է ազգակործան Նեռը։
6 գերի էնկոմ ֊ էսկոմ։ Մի 250 հոգի էլ էն ժամանակ։ 5000 զոհված պլյուս մինուս 1000։ 10 000 ֊ 12 000 հաշմանդամ։ 25 000 ֊ 30 000 փախստական։ 5 ֊ 6 հանձնած բարձրունք Սյունիքում ու Գեղարքունիքում, 7 ֊ 8 գյուղ։ Մեկ մահ՝ արդեն ահավոր է։ Մեկ գերի՝ սարսափելի։ Մեկ անտուն ընտանիք, մեկ հաշմանդամ,մեկ դիտակետ, մեկ գյուղ։ Նույնիսկ մեկի ետևում կոտրված կյանքեր են ու անդառնալի կորուստներ։ Իսկ մենք ամեն ինչի մասին սովորել ենք խոսել 100 ֊ ով ու 1000 ֊ րով։ Ամեն օր։ Ու սրա վերջը չի երևում։ Որովհետև դուք եք այդպես ուզում։
2018 ֊ ին եղել է Ցեղափողություն։
Ու այդ Ցեղափոխության արդյունքում ձեր մեջ աստիճանաբար սպանել են մարդուն։ Ու դրա համար եք դուք հիմա անտարբեր ու սառնասիրտ, համակերպվելով ու հանդուրժելով հետևում թե ինչպես է նախապատրաստվում ձեր սեփական հոգեհանգիստը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել