
Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի ու Արցախի վերքերը չեն լավանում ու չեն լավանալու, չեն սպինալու այնքան ժամանակ, որքան Նիկոլ Փաշինյանն իշխանության է»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը թաքցնում է զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները:
«Երբ պատերազմի ժամանակ ես զորակոչվեցի բանակ, իսկ ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ, ենթադրվում էր, որ ես պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, բայց ինձ չտարան այնտեղ այն նույն պատճառով, ինչ այսօր անհետ կորածների ծնողները բողոքում ու մեղադրում են Նիկոլին։ Արդեն պատերազմի 4-րդ, 5-րդ օրը գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան, մարմինները պահվում են «Սպայկայի» սառնարաններում»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նա նշեց, որ այս ցավը կարող է բուժվել այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ոչնչացվի։
«Փաշինյանի՝ վերջին երկու օրերի ագրեսիվ պահվածքը վկայում է այն մասին, որ նա անցել է վա բանկ, Ալիևից երաշխիքներ է ստացել, որ սահմանի վրա նոր մեծ միջադեպեր չեն լինելու մինչև ընտրարշավ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Ա. Աշոտյանը կարծում է, Փաշինայնն արդեն մի բան տորագրել է:
«Այն փաստը, որ նա թողել է մեր երկրի պրոբլեմները, ռազմագերիներին ու մարզերում հայալեզու, բայց թուրքական քարոզչություն է իրականացնում, վկայում է այն մասին, որ իր թիկունքն ամուր է, իսկ իր թիկունքը վաղուց Ադրբեջանի ժողովուրդն է, ոչ թե հայ»,-ասաց քաղաքական գործիչը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով, եթե հունիսի 20-ին Փաշինյանն իրեն հռչակի հաղթող և մարսի դա, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը պատմության մեջ ոչ միայն պետականության, այլև գենի իրավունք չունի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: