Ցերեկը Ռ.Քոչարյանը հայտարարում է՝ «Թող Ռուսաստանի հետ խոսա, ասի արի, մի տարով դրոշներդ դնենք, մինչև ես ոտքի կկանգնեմ»։
Մի քանի ժամ անց Ն.Փաշինյանը հայտարարում է՝ «առաջրկում ենք տեղակայել միջազգային դիտորդներ` Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ՄԽ ներկայացնող»:
Քիչ անց «Պատիվ Ունեմ» դաշինքը հայտարարում է՝ «այն (դիտորդ ներգրավելը) կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել»:
Քաղաքագետներն ու լրագրողները պիտի ոչ թե անիմաստ քֆրտոցի մեջ ներգրավվեն, այլ սա վերլուծեն և համապատասխան հարցեր հղեն վերջապես` բովանդակային առաջարկներով հանդես եկած քաղաքական գործիչներին:
Քոչարյանն ասում ա ռուսներին բեր, Փաշինյանը ռուսներին ԿԱՄ չռուսներին, Սարգսյանն ասում ա ոչմեկին պետք չի բերել, միայն սեփական ուժերով:
Կարող եմ նույնիսկ օգնել ու մի քանի հարց հուշել: Օրինակ՝
- «պարոն Քոչարյան, ինչու՞ եք կարծում, որ ՌԴ-ն կուզենա զորք տեղակայել շփման գծում, ՌԴ ԱԳՆ-ն հստակ նշել է, որ կխառնվի ՄԻԱՅՆ, եթե երկու կողմերն այդ մասին խնդրեն, իսկ Ադրբեջանը դժվար խնդրի ՌԴ-ին զսպել ադրբեջանական ագրեսիան»
- «պարոն Փաշինյան, ինչու՞ եք կարծում, որ, մինչ օրս ոչինչ չձեռնարկած ԵԱՀԿ-ն, ինչոր քայլի կդիմի, և ի՞նչ առաջարկով էին Հայաստան եկել Իրանի գեներալները ու ինչու եք դուք դրա մասին լռում»
- «պարոն Սարգսյան, ո՞ր սեփական ուժերի մասին է խոսքը... էս գենշտաբի՞, որ զարթնեց միայն, երբ պարզվեց, որ Իսկանդերը շրյոդինգերյան էր»:
Ընկերներ, դուք վերջիվերջո Չորրորդ Իշխանությու՞ն եք, թե՞ վարձով հոդվածագիր: Գործ արե´ք: Երկիրը նաև սենց են փրկում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=126406282919768&id=106766031550460
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել