Մեկ էլ գիտե՞ք ինչից ա գլխիս կափարիչը թռնում: Հիշու՞մ եք մինչև չարաբաստիկ 2018-ը ոնց էր մեր «խիզախ» ու «առաջադեմ» երիտասարդությունը ֆեյսբուք տժժցնում:
Էն, որ օրը հազար հատ ստատուս էին ձոնում նախկին իշխանությունների հասցեին` թե´ անձնական բնույթի, թե´ քաղաքական: Մի խոսքով, ինչ ասես գրում էին, ինչ թեմայով ասես գրում էին` է´լ #Էլեկտրիկ_Երևան, է´լ #Հարուր_Դրամ, է´լ #Կանաչ_Հայաստան, է´լ #Տարկետում_Լինելու_Ա ու է´լ եսիմինչեր: Վռոձի իրանք Հայաստանի ճակատագրով հետաքրքրված թույն տպեր էին...
Տղաներ ու աղջիկներ, գազը, լույսը, երթուղայինը, կանաչ խոտն ու տարկետումն ավելի կարևո՞ր էին/են Հայաստանի անվտանգությունից ու պետության գոյության հարցից: Հա՞: Ու՞ր եք բա չկաք: Էլ հին տները չե՞ք: Հիմա «հիասթափվել» եք ու ֆսյո՞, ձեր սարքած բորշն ա, դուք ու՞ր եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել