Սա Կամո (Քյարիմով) Աղաջանյանն է, ով Արայիկին համարում էր իր եղբայրը, մտերիմ ընկերը, ով պատերազմից առաջ նշանակվեց ԱՀ ԱԱԾ պետ, ում հետ 2020 թ օգոստոսի սկզբին Արայիկը բարձրացավ Դիզափայտ և հրաժեշտ տվեց Արցախի այն հատվածին Արաքսի հովիտին, Հադրութին, Շուշիին, որը մի քանի ամիս հետո դավաճանաբար կազմակերպած պատերազմի ընթացքում հանձնելու էին թշնամուն։ Պատերազմից առաջ Կամոն ծախել էր իր նռան այգիները, իր օբեկտները։ Կամոյի բացած կամազի ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի։ Հազարավոր հադրութեցիների սրանք դարձրին տնավեր փախստականներ, բայց Կամոն շարունակում է տիրոջ իրավունքով իր ազդեցությունը պահել նրանց վրա։
Հիմա Կամոն շարունակում է իր գործունեությունը, բայց արդեն ՀՀ_ում փորձելով իր դերակատարությունը ունենալ "ընտրապայքարում"։ Գռզոյի հետ համատեղ հադրութեցիների միջոցով ձայներ է փորձում կորզել նիկոլի համար։ Սա մի ուրիշ աղետ է, որի մեջ հայտնվել ենք մենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել