Չգիտեմ, թե երեկ ժամը 5-ի հավաքը ով էր կազմակերպել, բայց մարդիկ, որ եկել էին իբր Նիկոլի հայրենադավ գործողությունների դեմ բողոքելու ու կես ժամ գոռում էին, թե «Սերժը... Քոչարյանը... ռուսները... հրեաները... այդ տականքները...», հաստատ ի օգուտ Նիկոլ էին խաղում։
Որովհետև Նիկոլին այս պահին հենց պետք է, որ բոլորն իրար խառը հայհոյեն, թեպետ հանձնողն էլ, ստորագրողն էլ, հայրենիքին դավաճանողն էլ ինքն է։
Անկախ այն բանից, թե ինչպես եք տրամադրված այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի հանդեպ, այս օրերին եթե սկսում ես թեման ու մեղքը լղոզել, ապա միանշանակ Նիկոլի կողմից ես, ինչքան էլ Նիկոլին հայհոյես։
Այսքանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել