Փաստորեն՝ 2 օր առաջ Գեղարքունիքի ևս մեկ հատվածում են առաջ եկել. «մայիսի 12-ին ադրբեջանցիները Գեղամասարի հատվածում խախտել էին պետական սահմանը, և սարերի ազատ տարածքներում մոտ 1-2 կմ առաջ եկել՝ Նորաբակ և Կութ համայնքների տարածքում»։
Եւ այսպես, ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում. Նորաբակ / Կութ հատվածում և Վերին Շորժա գյուղի մոտ։
Երկու տեղն էլ մոտ 2կմ առաջ են եկել ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ արգելքի։
Ինչքանով հասկանում եմ՝ հովիվներն են ադրբեջանցիներին նկատել, ոչ թե զինվորականները։
Այսինքն, այսպես կարող է պարզվել, որ ինչ-որ այլ տեղերում էլ են մտել, ուղղակի դեռ ոչ ոք չի նկատել։
Դուք հասկանո՞ւմ եք Հայաստանի անվտանգությունն այսօր ինչ վիճակում է։
6 ամիս որևէ աշխատանք չի արվել, բացի Նիկոլի հետույքը պահելուց։
Բնագիծ չկա, բաց է։
Նոյեմբերի 10-ից ասում ենք, գոռում ենք, մեզ ճղում ենք, որ եթե Նիկոլը մնաց իշխանության ղեկին, այսպես է լինելու։
6 ամիս է՝ շարունակում եմ լսել. «Վայ, միայն նախկինները չգան, վայ, Քոչարյանին հավան չեմ, Սերժին հավան չեմ, Վանեցյանին հավան չեմ, Վազգեն Մանուկյանին հավան չեմ» և այլն, և այլն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4207677432603755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել