Հասկանանք` ինչ ա տեղի ունեցել՝
- առավոտ կանուխ լուր ա տարածվում, որ Ադրբեջանցիք մտել են Սյունիք
- մի քանի ժամ քայլառաստները լռում են
- օդ են բարձրանում ռուսական ինքնաթիռներն ու ուղաթիռները ու մի քանի ժամ շրջում Երևանից հարավ գտնվող շրջանում
- հետո կտրուկ սկսում են հակադարձել, պնդելով, որ՝ «մոլորվել են», «հետ են գնացել», «մեդիա տեռոռ», «սաղ սուտ ա» և այլն
- Հայաստանը սպասարկող մի քանի ռուսական տելեգրամ ալիք հայտնում են, որ ռուս խաղաղապահները քրֆել, լարել են ադրբեջանցիներին
- անցնում է ևս մի քանի ժամ ու պարզվում է, որ մեր ԱԳՆ-ն զանգել է Լավրովին Սյունիքի հարցով
- հետո իմանում ենք, որ ՊՆ-ն զանգել է Շոյգույին
- քիչ անց Փաշինյանն է անվտանգության խորհուրդի նիստ հրավիրում, որտեղ պնդում է, որ իրվիճակը մերձճգնաժամային է
Սրանք փաստերն են: Հիմա անցնենք ենթադրությունների: Ամենահավանական սցենարն այն է, որ քայլառաստները զանգել են ռուսներին, ռուսները պնդել են, որ հարցը արագ կլուծվի, չսպասելով լուծմանը, սրանք հակագրոհ են սկսել մեդիա դաշտում... հետո պարզվել է, որ հարցը լուծված չէ: Ընդ որում, ռուսական տելեգրամ ալիքների «արտահոսքերը» վկայում են այն մասին, որ հարցի չլուծվելը ռուսների համար էլ էր անակնկալ, իրենց թվաց, որ ադրբեջանցիք հետ կգնան, բայց նրանք հետ չգնացին:
Իսկ արդեն առավոտյան պարզ դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը դիմել է Բայդենին, որ նա սաստի ադրբեջանցիներին: Նույն կոչով հանդես է եկել Ֆրենկ Փելոունը, ով Կոնգրեսում Էներգետիկայի հանձնաժողովի ղեկավարն է:
Նույն առավոտ հայտնի դարձավ, որ Իրանից հետ են կանչում ՀՀ դեսպանին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165009984565501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել