Yerkir.am-ը գրում է.

Այսօր ադրբեջանական կողմը  մեծաթիվ զորք է կուտակել Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում, ակտիվություն է նկատվում։ «Զինվորներից զանգեցին, ասացին՝ կուտակումներ կան, իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, մերոնք էլ են առաջանում, ահագին զորք է բարձրացել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկը։

«Անվտանգության առումով՝ ավելի լավ է ոչինչ չասեմ, այս իշխանություններից, այս երկրից այլեւս բան չեմ հասկանում։ Պատերազմից հետո սա արդեն երկրորդ անգամն է, որ մեծաթիվ զորք են կուտակում»,- հավելեց նա։

Ավելի վաղ գրել էինք, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաեւ Վարդենիսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել