Փաստորեն նախկին լրագրող, իսկ այժմ հայտնի սուբյեկտը՝ լծված է նաեւ լրագրողների մասնագիտական գործունեությունների իրականացմանը խոչընդոտելուն, անհամաչափ ուժ գործադրելուն, լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ակնհայտ խտրական մոտեցում ցուցաբերելուն։
Հայտնի սուբյեկտի պրեսս-սեկրետարը, ինչպես նաեւ ԱԱԾ Պետական պահպանության ծառայողներն ու ոստիկանները՝ կոպտորեն խախտել ու սահամանփակել են լրագրողի մի քանի իրավունքներ։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահամանդրությունը երաշխավորում է «խտրականության արգելքը», 29-րդ հոդվածն ամրագրում է.
«Խտրականությունը, կախված (...) քաղաքական կամ այլ հայացքներից, (...) անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։
Փաստացի հայտնի սուբյեկտին ենթակա ԱԱԾ ՊՊԾ (10-րդ վարչություն) ծառայողները, ոստիկանության ծառայողները, օժտված լինելով պետական իշխանության լիազորություններով, ակնհայտ խտրական վերաբերմունք են ցույց տվել ընդդիմադիր հայացքներ ունեցող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ (քաղաքական հայացք):
Փաստացի որդեգրած քաղաքականության պատճառով լրագրողները չեն կարողացել իրացնել իրենց մասնագիտական գործունեությունը, խոչընդոտել են վերջիններիս տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ գաղափարներ եւ կարծիքներ տարածելու իրավունքի իրացմանը։
Սույն համատեքստում խախտվել է Ani Gevorgyan|ի՝ ՀՀ Սահամանդրության 42-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ 2-րդ մասի 1-ին նախադասությամբ երաշխավորված հիմնական իրավունքը։
Մասնավորապես, «Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում» (42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասություն):
Վստահաբար, սույն վարքագծի դրսեւորումը պետք է խստագույնս դատապարտվի, ավելին պետական իրավասու մարմինները պետք է իրականացնեն օբյեկտիվ եւ համակողմանի քննություն՝ բացահայտելու մեղավորներին, ենթարկելու համապատասխան պատասխանատվության։
P.S. Որքան տհաճ է տեսնել նախկին լրագրողների, իսկ այժմ՝ պետական բարձրագույն պաշտոնյաների, կողմից դրսեւորած քարլռությունը, անգործությունը. ո՞ւր են հայտնի ՀԿ-ների արձագանքները, ո՞ւր են լրագրողների մասնագիտական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների արձագանքները, ո՞ւր են քաղաքական միավորների արձագանքները, դատապարտող հայտարարությունները։
Ո՞ւր են։
Մեր պետությունը դատապարտված է, քանի դեռ մենք հանդուրժում ենք երկակի ստանդարտների առկայությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grantsarkisow/posts/2466469160165702
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել